Փոքր Վեդի համայնք

Փ․ Վեդի քարտեզՓոքր Վեդի գյուղը գտնվում է Արարատյան դաշտավայրում, Բիբլիական Արարատ լեռան և պատմական Խոր Վիրապ Վանք-Ամրոցի հովանու ներքո Մայր Արաքս գետի ձախ ափին, Մայրաքաղաք Երևանից 28կմ հարավ-արևելք, մարզկենտրոն Արտաշատից հեռու է 10կմ, ծովի մակերևույթից բարձր է 820մ: Ամենաբարձր ջերմաստիճանը + 45C, ցածրը` -30C, տարեկան տեղումների քանակը կազմում է 200մմ: Գյուղի վարչական տարածքը կազմում է 1601 հա, որից` մշակովին 780 հա: Բնակչության թիվը կազմում է 3420 մարդ: Գյուղի նախկին անվանումը եղել է Քիչիկ Վեդի: Քիչիկ Վեդին արաբերեն բառ է, որը նշանակում է փոքր տափաստան, հետագայում` թարգմանելով արաբերենից հայերեն, գյուղը կոչվել է Փոքր Վեդի:

Արարատ լեռՀամայնքը սահմանակից է Թուրքիային և Շահումյան, Տափերական, Նոր Կյանք, Լուսառատ համայնքներին: Գյուղի տարածքում է գտնվել Հայաստանի նախկին մայրաքաղաքներից մեկը` Արտաշատը, որտեղ դեռևս մ.թ.ա. I դարում գործել է թատրոն, որտեղ Արտավազդ II թագավորի օրոք ներկայացվել է Եվրիպիդեսի <<Բաքսուհիները>> պիեսը: Համայնքի տարածքին կից է պատմական Խոր Վիրապ վանքը, որի տարածքում է գտնվում պատմական Արտաշատի բանտը, որտեղ 287թ. բանտարկվել է Գրիգոր Լուսավորիչը, որը հետագայում` 301թ., դուրս գալով զնդանից, դարձավ Հայոց I կաթողիկոսը: 2001թ. մեծ շուքով նշվեց քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700 ամյակը:Փոքր Վեդի գյուղում մինչև 1922թ. ապրել են միայն թուրքեր, այն էլ մի քանի տնտեսություն: 1922թվականից գյուղը վերաբնակեցվել է 1915թ. Մեծ Եղեռնից մազապուրծ եղած հայ գաղթականներով` 12 տնտեսություններ, թվով 76 մարդ, Վանից, Մոքսից, Մամրտանից, Շատախից, Թիմարից, Գավաշից, Կարճկանից, Հակուկից, Հաղպակից:1946թ. գյուղ են ներգաղթել Իրանից, Իրաքից և Սիրիայից հայրենադարձած ընտանիքներ , ինչպես նաև Ադրբեջանից բռնագաղթված 175 ընտանիք:

Գյուղապետարան

Գյուղապետարան

Գյուղում սկզբնական շրջանում կառուցվել են կավից տներ, տների տանիքները, պատուհանները և դռները ծածկել են եղեգնով, երբեմն էլ` ուռենու և բարդու ճյուղերով:Գյուղի հողերը գերխոնավ և աղակալված են եղել, այդ պատճառով էլ միայն բրինձ են ցանել:
Հետագայում գյուղի բնակիչներով ձեռնամուխ են եղել ճահճուտների վերացմանը, ապա ցանել են բամբակ, ճակնդեղ, եգիպտացորեն և հացահատիկ:Այնուհետև գյուղում կառուցվել են քարեշեն և բարեկեցիկ տներ:
1931թ. մայիսի 15-ին կազմավորվել է Փոքր Վեդու կոլտնտեսությունը, որի առաջին նախագահ է ընտրվել Մալխաս Շահինյանը:
1939թ-ից մինչև 1981թ. կոլտնտեսությունը ղեկավարել է Մարգար Պետրոսի Հովհաննիսյանը:

Մարգար Հովհաննսիյանի անվան միջն․ դպրոց

Մարգար Հովհաննսիյանի անվան միջն․ դպրոց

Փոքր Վեդի համայնքն ունի միջնակարգ դպրոց` 780 տեղանոց, Մշակույթի տուն որտեղ գործում է Երաժշտական դպրոց, մանկապարտեզ` 280 տեղանոց, բուժամբուլատորիա, դեղատուն, հայ փոստի բաժանմունք, խանութներ` 10 մթերային, 1 տնտեսական, 1 արդյունաբերական, 1 շինանյութերի, գազալցակայան:
Համայնքը գազաֆիկացված է:
Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են համայնքի 95 անդամներ, որոնցից զոհվել և անհայտ կորել են 41-ը: Արցախյան ազատամարտին մասնակցել են համայնքի 65 ազատամարտիկներ, որոնցից զոհվել են 4-ը, անհայտ կորել` 2-ը: Համայնքում կան հայրենական և արցախյան պատերազմի զոհվածների և եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողներ:

Արվեստի դպրոց

Արվեստի դպրոց

Գյուղում գործում են ֆուտբոլի, ըմբշամարտի խմբակներ: Համայնքի բնակիչներն աշխատասեր են, զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ: Հիմնականում աճեցնում են խաղող, պտուղ և բանջարաբոստանային կուլտուրաններ: Աճեցրած բերքը հանձնում են գինու և պահածոների գործարաններին, կամ վաճառում Երևանի շուկաններում:
Գյուղում գործում է Փոքր Վեդի – Երևան և Փոքր Վեդի –Արտաշատ տրանսպորտային երթուղիներ:

Խաչքար

Խաչքար

Գյուղը հնարավորություն ունի օգտվելու ինտեռնետ կապից և բջջային կապի ծառայություններից:
Համայնքն ունի ըմբշամարտի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ.
Ռուդիկ Արշակի Հարությունյան . Ազատ ոճի ըմբշամարտի Խորհրդային միության բազմակի մրցանակակիր, միջազգային մրցաշարերի հաղթող, միջազգային կարգի սպորտի վարպետ:

Բուժկետ

Բուժկետ

Ազատ Գուրգենի Շերոյան . Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն: 2003թ. ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի չեմպիոն (Վետերաների),
2010թ. Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի մրցանակակիր (Վետերաների):Սպորտի վարպետ:
Արմեն Գեղամի Շերոյան Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն, ՍՍՀՄ գավաթի հաղթող, 2004թ. Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի չեմպիոն (Վետերաների): 2006թ. Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր (Վետերաների):

«Զարթոնք» մանկապարտեզ

«Զարթոնք» մանկապարտեզ

2007թ. Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր (Վետերաների), 2010թ. Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր (Վետերաների) :Սպորտի վարպետ:
Արմեն Յարցիկի Մկրտչյան. 1990թ. Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի չեմպիոն , 1993թ. և 1994թ. Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, 1996թ. Ատլանտայի –26 օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր :Սպորտի վարպետ:

Ծիրանի ծառ1980-1990թթ. գյուղում գործել է երգի-պարի <<Արաքս>> ժողովրդական համույթը, որը մեծ ճանաչում է ունեցել հանրապետությունում:
1996թ-ից գյուղխորհրդի իրավահաջորդ դարձան գյուղապետարանները :
1991թ-ից մինչև 2002թ. համայնքը ղեկավարել է Նորիկ Սամսոնի Ոսկանյանը:

Խաղողի վազ

 

2002-2005թթ. համայնքը ղեկավարել է Գառնիկ Խուրշուրդի Մանուկյանը:
2005-2012 թթ.համայնքը ղեկավարել է Նորիկ Սամսոնի Ոսկանյանը:
2012 թ. համայնքը ղեկավարում է Նորիկ Վարդանի Մարտիրոսյանը:

 

 

 

 

This slideshow requires JavaScript.

???????????????????????????????30- ամյա Հարություն Հովհաննիսյանը բնակվում է Արարատի մարզի Փոքր Վեդի  գյուղում: Նա գինեգործություն սովորել է հայրիկից, որն էլ իր հերթին հմտություններ և գիտելիք է ստացել իր հայրիկից: Հարությունն ինքը գինեգործությամբ զբաղվում է 3 տարի: Մինչև այդ օգնել է հայրիկին: «Տան բակում բազմաթիվ ծառեր ունեինք: Կախեթ տեսակի խաղողի հանդեպ իմ սերը եկել է պապիկիցս»,- ասում է երիտասարդ գինեգործը: Նա ավանդույթը զարգացնում է և տարեց տարի ավելացնում է որակը: Հարությունն օգտագործում է Իտալիայից և Ֆրանսիայից ներկրած ճխլիչ-չանչազատիչը, մամլիչ/պրեսը, պոմպը, թորման սարքը  և ֆիլտրերը: Արտադրած գինին օգտագործում է իր ընտանիքի համար, բաժին է հասցնում հարազատներին, մի մասն էլ իրացնում է մարզում: Հարությունը ցանկանում է ապագայում ընդլայնել իր  գործը՝ ստեղծելով ավելի մեծ արտադրամաս, ունենալով սեփական բրենդը, սկսելով արտադրանքի մեծ տեսականի, հիմնելով նոր  այգիներ:

DSC06307

53-ամյա Սիսակ Հարությունյանը Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում 1996 թ.-ից հիմնել է իր չրանոցը: Սակայն դրանից առաջ էլ չրագործությամբ զբաղվել է: «Ծիրանի ագի ունենք, երբ բերքը շատ էր լինում, որ մասը մնում էր, տնային պայմաններում չիր էինք պատրաստում: Բայց չրանոցի հիմնումից հետո արդեն այնտեղ եմ արտադրում»,- ասում է չրագործը: Արտադրում է տարբեր տեսակի չրեր: Կախված բերքից՝ տարբեր տարիներին տարբեր քանակի չիր է րատադրել: Վաճառել է միայն Հայաստանում: UMCOR կազմակերպության շնորհիվ ԱՄՆ-ում մասնակցել է րագործությանը, մարկետինգին և վաճառքին նվիրված սեմինարների շարքին: Հարությունյանը Հայաստանի չիր արտադրողների միության անդամ է: Ասում է, որ չրի արտադրությունը Հայաստանում սկսել է զարթոնք ապրել: Այս տարի նա արտադրել է 1300 կգ չիր: Արդեն անհրաժեշտ է լուրջ աշխատանք կատարել՝ հայկական չիրը միջազգային շուկա դուրս բերելու ուղղությամբ:  Ասում է՝ ինքը կարող է արտադրել մեծ քանակի, սակայն այդ դեպքում կկանգնի իրացման խնդրի առաջ: Չորացնում է ավանդական՝ արևային եղանակով: Ծծմբի կիրառման մասին էլ խոսեց. «Հնարավոր չէ առանց ծծմբի մեծ քանակի որակյալ արտադրանք ստանալ: