Ողջու՜յն

Նորիկ Մարտիրոսյան - Փոքր Վեդու համայնքապետ

Նորիկ Մարտիրոսյան – Փոքր Վեդու համայնքապետ

Ողջունում ենք բոլոր զբոսաշրջիկներին և էկո տուր բաժնում ներկայացնում հյուրընկալ Խոր Վիրապ համայնքը: Ներկայացնում մեր մարզի տեսարժան վայրերը, հնագիտական արժեք ներկայացնող մասունքները, հյուրընկալ տները, գյուղը՝ իր ողջ հմայքով: Առաջարկում անմոռաց և բովանդակաշատ հանգիստ, անկրկնելի ժամանց պատմամշակութային արժեք ներկայացնող այս վայրում, որը կարելի է համարել մարդկության երկու կարևոր  իրադարձությունների  սկիզբ: Նոյ Նահապետը իր տապանով կանգ առավ Արարատ լեռան գագաթին և մարդկային գոյության երկրորդ սկիզբը ազդարարվեց հենց այստեղ: Գրիգոր Լուսավորիչը դուրս գալով Խոր Վիրապի զնդանից ազդարարեց քրիստոնեության սկիզբը: Սա մի բիբլիական վայր է ուր կարող է լինել  ցանկացաց ոք և սեփական աչքերով  տեսնել Մասիս սարը, Խոր Վիրապ վանքը, Արարատյան բերք ու բարիքով լի դաշտավայրը, բազմաթիվ եկեղեցիներ, Արտաշատի հնավայրը, Խոսրովի արգելոցը և շատ ու շատ   գեղատեսիլ վայրեր: Այնպես, որ այս ամենը տեսնել և վայելել է պետք:

Սիրով Խոր Վիրապ համայնք և Նորիկ Մարտիրոսյան