Մեր Մասին

ԽՈՐ ՎԻՐԱՊ ՀԱՄԱՅՆՔԻ  «ՀԵՅՖԵՐ»ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ «ԱՅՈ» ԾՐԱԳՐԻ  «ՍԻՍ»ԱԿՈՒՄԲԻ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԽՈՒՄԲ

ՈՒՍՈՒՑԱՆՈՂ ՝ՆԵԼԼԻ ՍՈՂՈՅԱՆ

ՓՈՐՁԱԳԵՏ՝ԼՈՒՍԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ակումբը ստեղծվել է 2005թ. ունի 7 ոլորտ՝լրագրություն,առողջ ապրելակերպ,գյուղատնտեսություն,տրամաբանություն,բնապահպանություն , քաղ.կրթություն և իրավունք,բիզնես :Այն  գործում է Փ.Վեդու Մարգար Հովհաննիսյանի անվան  միջն.դպրոցում:Ակումբ հաճախում է 120 աշակերտ :Ակումբի կազմակերպիչը Զարուհի Հարությունյանն է:Դասընթացը նոր է ինտերակտիվ խաղերով  ու դասավանդման նոր մեթոդներով:Դասընթացը 4-12 –րդ դասարանցիների համար է ,ուսուցումը տևում է 3 տարի :Շրջանավարտ  լիդերը  կարող է ուսուցչի հանձնարարությամբ դասընթաց վարել և իր ստացած գիտելիքներն ու փորձը փոխանցել կրտսերներին:Սա «Հեյֆեր» կազմակերպության անկյունաքարերից մեկի սկզբունքն է ՝փորձի փոխանակում :Լրագրողական խմբի սաների  թղթակցության շնորհիվ կյանք ստացավ դպրոցական «Նվաճումներ » ամսաթերթը,լուսաբանվեցին  համայնքի,  դպրոցի հոգսերն ու հիմնախնդիրները:Համայնքի ճանաչված ,հիշատակության արժանի մարդիկ իրենց տեղը գտան թերթի էջերում:Բայց մինչ այդ… սկսենք հենց սկզբից.

«Հեյֆեր»  կազմակերպությունը ի դեմս տնօրեն ՝Անահիտ Ղազանչյանի ,իր գործունեությունը Խոր Վիրապ համայնքում սկսեց 2001թ-ից:Ծրագիրը սկզբում գյուղատնտեսական էր:Ընտրվեցին սոցիալապես անապահով ընտանիքներ ,որոնց տրամադրվեցին երինջներ՝սնունդ և եկամուտ ապահովելով այդ ընտանիքների համար :Այնուհետև ,քանի որ հայ  ժողովուրդը  միշտ ստեղծող ,արարող ժողովուրդ է ,միայն սնունդ ու եկամուտ ապահովելը գերխնդիր չդարձավ մեր համար:Առանց հոգևոր արժեքների  մարդկային ի՞նչ գոյության մասին է խոսքը:Եվ ահա «Հեյֆեր»կազմակերպության շնորհիվ  գյուղում իր գործունեությունը սկսեց «Այո»մանկապատանեկան զարգացման ծրագիրը իր վեց ոլորտներով: Այն կրթական,դաստիարակչական ,զարգացնող,փոխհամագործակցության ,հաղորդակցության և շփման  մյուս համայնքների երեխաների հետ ,ճանաչողական ,ընկերական ,փորձի փոխանակման ,համագործակցության հնարավորություն  տվեց սաներին:ՈՒնեցանք լրագրողական գործին տիրապետող սաներ,տեղեկացված համայնք ,աշակերտական ամսաթերթ,կրթված ու զարգացած վաղվա սերունդ,որը կրթվեց «Այո» ծրագրով ,նոր դասամեթոդներով ,ինտերակտիվ խաղերով ՝ինքնուրույն մտածող  ու տրամաբանող,բնությունը ճանաչող ու պահպանող,իր իրավունքները պաշտպանող ,բայց և պարտականությունները չմոռացող ,առողջ ապրելակերպի  սեփական առողջության և հիգիենայի  մասին գիտելիքներ ձեռք  բերած  սաներ,սնունդ և եկամուտ ապահովող  գյուղատնտեսներ :«Հեյֆերը» իր 12 անկյունաքարերը ամուր –ամուր մխրճել է  Խոր Վիրապ համայնքում և իրականցնում է  իր  առաքելությունը ՝Գյուղի ապագան կերտում է կրթված երիտասարդը:Մենք քայլում ենք  գյուղի դեպի մեծ կյանք տանող «Հեյֆերի» 12 անկյունաքարերի  գունային խճանկար կազմած արահետով ,գնալով դեպի առաջ ,դեպի արևը ( գիտելիքի ,կրթության ,բարեկեցիկ կյանքի) ՝հավատարիմ մնալով իր առաքելությանը ՝ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԵՏ ՝ՎԵՐՋ ՏԱԼՈՒ ՍՈՎԻՆ ՈՒ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆԸ Ի ԲԱՐՕՐՈՒԹՅՈՒՆ ԱՄԲՈՂՋ ՄՈԼՈՐԱԿԻ : Այժմ «Սիս»ակումբի շատ շրջանավարտներ Երևանի տարբեր ԲՈՒՀ-երում իրենց ստացած գիտելիքները խորացնում ,մասնագիտություն են ձեռք բերում  ՝որպես վաղվա համար գյուղին պիտանի ,մտածող,մասնագետ երիտասարդներ ,որոնց ձեռքերով կկերտվի  վաղվա գյուղի  բարեկեցիկ ապագան:

Այս գրառումը հրապարակված ՝ Մեր մասին բաժնում։

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու:

Դուք կարող եք օգտագործել հետեւյալ HTML թեգերը եւ ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>