«Հեյֆեր» կազմակերպության մասին

Հեյֆեր  Փրոջեքթ Ինտերնեյշնլ (HPI)կազմակերպությունը  ստեղծվել է 1944թ.-ին:Առաջին 18 երինջը  ուղարկվել է Պուերտո Ռիկո սովի դեմ պայքարող  ընտանիքներին,որոնց  երեխաները երբեք  չէին խմել  կովի կաթ:Այսօր մոտ 110 երկրներում  և ԱՄՆ-ի 35 նահանգներում  ապրող  անապահով ընտանիքները և համայնքները բարեկեցիկ կյանք են վարում HPI ջանքերի շնորհիվ :Այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է,օգնել է ամբողջ  աշխարհում  ավելի քան մեկ միլիոն աղքատ ընտանիքների,որոնք կարողացել են ապահովել իրենց կյանքը HPI-ից ստանալով ընտանի կենդանիներ և ուսուցում:HPI-ն մշակել է հատուկ սկզբունքներով մի համակարգ  , որը կոչվում է անկյունաքարեր  Արդար և կայուն զարգացման համար: HPI –ի  հետ համագործակցող  բոլոր կազմակերպությունները և գյուղացիական խմբերը ընտրվում են այդ սկզբունքների համաձայն :Խմբերի կողմից մշակված պլանները ևս պետք է արտացոլեն այդ անկյունաքարերը:       1. նվիրատվության փոխանցում, 2. հաշվետվություն,3.կիսվելու,միմյանց մասին հոգալու, 4.կայունություն և ինքնաապահովում,5.զարգացած անասնապահություն,6.սնունդ և եկամուտ,7.գենդեր և ընտանիք, 8 .բուն կարիքներ և արդարություն,9.շրջակա միջավայրի բարելավում ,10.լրիվ մասնակցություն ,11.ուսուցում և կրթություն ,12.հոգևոր արժեքներ:

Այս գրառումը հրապարակված ՝ Մեր մասին բաժնում։

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու:

Դուք կարող եք օգտագործել հետեւյալ HTML թեգերը եւ ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>