Մենք

ՈՒՍՈՒՑԱՆՈՂ ՝ ՆԵԼԼԻ ՍՈՂՈՅԱՆ

ՈՒՍՈՒՑԱՆՈՂ` ՆԵԼԼԻ ՍՈՂՈՅԱՆ

—————————————————————————————————————————

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԽՄԲԻ ՍԱՆԵՐՆ ԵՆ՝

ԼԻԴԵՐ - ՎԱՐԴՈՒՀԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 15 տարեկան - ժպտերես,սիրունատես ,խոսքի վարպետ,շատ խելացի ու մտածող:

ԼԻԴԵՐ – ՎԱՐԴՈՒՀԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ` 15 տարեկան – ժպտերես,սիրունատես ,խոսքի վարպետ,շատ խելացի ու մտածող:

—————————————————————————————————————————

ԼԻԴԵՐ - ԱՍՍՂԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ 14 տարեկան –համեստ,լռակյաց,խորը շատ խորը խելացի աչքերով:

ԼԻԴԵՐ – ԱՍՍՂԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ` 14 տարեկան –համեստ,լռակյաց,խորը շատ խորը խելացի աչքերով:

—————————————————————————————————————————

ԱՐՄԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 11 տարեկան –պարզ,արդարամիտ ,պարտաճանաչ,բարի ,խելացի,նրբազգաց ու սիրունատես:

ԱՐՄԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ` 11 տարեկան –պարզ,արդարամիտ, պարտաճանաչ, բարի, խելացի, նրբազգաց ու սիրունատես:

—————————————————————————————————————————

ԳԱՌՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ 11 տարեկան -սև,խոշոր աչքերով ,համեստ ,կարգապահ,պարտաճանաչ:

ԳԱՌՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ` 11 տարեկան -սև,խոշոր աչքերով ,համեստ ,կարգապահ,պարտաճանաչ:

—————————————————————————————————————————

ԱԼԼԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ 11 տարեկան -խելացի,ստեղծագործ մտքի տեր աղջնակ,բայց շուտ հիասթափվող:

ԱԼԼԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ` 11 տարեկան -խելացի,ստեղծագործ մտքի տեր աղջնակ,բայց շուտ հիասթափվող:

—————————————————————————————————————————

ՆԱՐԻՆԵ ՍԻԱՆՈՍՅԱՆ 11 տարեկան–թմբլիկ,կարմրաթուշ,սպիտակամաշկ ,համեստ աղջիկ:

ՆԱՐԻՆԵ ՍԻԱՆՈՍՅԱՆ` 11 տարեկան–թմբլիկ,կարմրաթուշ,սպիտակամաշկ ,համեստ աղջիկ:

—————————————————————————————————————————

ԼԻԱՆԱ ՍԻԱՆՈՍՅԱՆ 11 տարեկան –սիրունատես,դանդաղ կողմնորոշվող,խելոք ,բարեհամբույր,կիրթ աղջիկ:

ԼԻԱՆԱ ՍԻԱՆՈՍՅԱՆ` 11 տարեկան –սիրունատես,դանդաղ կողմնորոշվող, խելոք, բարեհամբույր, կիրթ աղջիկ:

—————————————————————————————————————————

ԼԻԴԵՐ - ՄԿՐՏԻՉ ՍՏԵՓԱՆՅԱՆ 14 տարեկան-գեղեցկադեմ ,համեստ ,կարգապահ:

ԼԻԴԵՐ – ՄԿՐՏԻՉ ՍՏԵՓԱՆՅԱՆ` 14 տարեկան-գեղեցկադեմ, համեստ,կարգապահ:

—————————————————————————————————————————

ԱՆՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ 14 տարեկան -անուշիկ մի աղջիկ,բարեխիղճ,խորաթափանց:

ԱՆՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ` 14 տարեկան -անուշիկ մի աղջիկ, բարեխիղճ, խորաթափանց:

—————————————————————————————————————————

ՄԱՐԳԱՐԻՏԱ ԳԱԼՍՏՅԱՆ 10 տարեկան-փոքրամարմին,փայլուն աչքերով,հիանալի ձայնային տվյալներով աղջիկ:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ԳԱԼՍՏՅԱՆ` 10 տարեկան – փոքրամարմին, փայլուն աչքերով, հիանալի ձայնային տվյալներով աղջիկ:

—————————————————————————————————————————

ԿԱՐԻՆԵ ՏԵՐ-ՕՀԱՆՅԱՆ 12 տարեկան-կամակոր աղջնակ,իմաստով լի ,հետաքրքիր աշակերտ:

ԿԱՐԻՆԵ ՏԵՐ-ՕՀԱՆՅԱՆ` 12 տարեկան-կամակոր աղջնակ, իմաստով լի , հետաքրքիր աշակերտ:

—————————————————————————————————————————

ՄԱՐԳԱՐԻՏԱ  ՄԵԼՔՈՆՅԱՆ 10 տարեկան –սուսիկ-փուսիկ,խելոք աղջիկ:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ` 10 տարեկան –սուսիկ-փուսիկ, խելոք աղջիկ:

—————————————————————————————————————————

ՄԱՐԻԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 10 տարեկան –կապուտաչյա,գեղեցկադեմ ,խելացի:

ՄԱՐԻԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ` 10 տարեկան –կապուտաչյա, գեղեցկադեմ, խելացի:

—————————————————————————————————————————

ԼՈՒՍԻՆԵ ՄՈՎՍԻՍՅԱՆ 12 տարեկան –կազմակերպված,ակտիվ ,արագ կողմնորոշվող:

ԼՈՒՍԻՆԵ ՄՈՎՍԻՍՅԱՆ `12 տարեկան –կազմակերպված, ակտիվ,արագ կողմնորոշվող:

—————————————————————————————————————————

«Հեյֆեր» կազմակերպության մասին

Հեյֆեր  Փրոջեքթ Ինտերնեյշնլ (HPI)կազմակերպությունը  ստեղծվել է 1944թ.-ին:Առաջին 18 երինջը  ուղարկվել է Պուերտո Ռիկո սովի դեմ պայքարող  ընտանիքներին,որոնց  երեխաները երբեք  չէին խմել  կովի կաթ:Այսօր մոտ 110 երկրներում  և ԱՄՆ-ի 35 նահանգներում  ապրող  անապահով ընտանիքները և համայնքները բարեկեցիկ կյանք են վարում HPI ջանքերի շնորհիվ :Այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է,օգնել է ամբողջ  աշխարհում  ավելի քան մեկ միլիոն աղքատ ընտանիքների,որոնք կարողացել են ապահովել իրենց կյանքը HPI-ից ստանալով ընտանի կենդանիներ և ուսուցում:HPI-ն մշակել է հատուկ սկզբունքներով մի համակարգ  , որը կոչվում է անկյունաքարեր  Արդար և կայուն զարգացման համար: HPI –ի  հետ համագործակցող  բոլոր կազմակերպությունները և գյուղացիական խմբերը ընտրվում են այդ սկզբունքների համաձայն :Խմբերի կողմից մշակված պլանները ևս պետք է արտացոլեն այդ անկյունաքարերը:       1. նվիրատվության փոխանցում, 2. հաշվետվություն,3.կիսվելու,միմյանց մասին հոգալու, 4.կայունություն և ինքնաապահովում,5.զարգացած անասնապահություն,6.սնունդ և եկամուտ,7.գենդեր և ընտանիք, 8 .բուն կարիքներ և արդարություն,9.շրջակա միջավայրի բարելավում ,10.լրիվ մասնակցություն ,11.ուսուցում և կրթություն ,12.հոգևոր արժեքներ:

Մեր Մասին

ԽՈՐ ՎԻՐԱՊ ՀԱՄԱՅՆՔԻ  «ՀԵՅՖԵՐ»ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ «ԱՅՈ» ԾՐԱԳՐԻ  «ՍԻՍ»ԱԿՈՒՄԲԻ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԽՈՒՄԲ

ՈՒՍՈՒՑԱՆՈՂ ՝ՆԵԼԼԻ ՍՈՂՈՅԱՆ

ՓՈՐՁԱԳԵՏ՝ԼՈՒՍԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ակումբը ստեղծվել է 2005թ. ունի 7 ոլորտ՝լրագրություն,առողջ ապրելակերպ,գյուղատնտեսություն,տրամաբանություն,բնապահպանություն , քաղ.կրթություն և իրավունք,բիզնես :Այն  գործում է Փ.Վեդու Մարգար Հովհաննիսյանի անվան  միջն.դպրոցում:Ակումբ հաճախում է 120 աշակերտ :Ակումբի կազմակերպիչը Զարուհի Հարությունյանն է:Դասընթացը նոր է ինտերակտիվ խաղերով  ու դասավանդման նոր մեթոդներով:Դասընթացը 4-12 –րդ դասարանցիների համար է ,ուսուցումը տևում է 3 տարի :Շրջանավարտ  լիդերը  կարող է ուսուցչի հանձնարարությամբ դասընթաց վարել և իր ստացած գիտելիքներն ու փորձը փոխանցել կրտսերներին:Սա «Հեյֆեր» կազմակերպության անկյունաքարերից մեկի սկզբունքն է ՝փորձի փոխանակում :Լրագրողական խմբի սաների  թղթակցության շնորհիվ կյանք ստացավ դպրոցական «Նվաճումներ » ամսաթերթը,լուսաբանվեցին  համայնքի,  դպրոցի հոգսերն ու հիմնախնդիրները:Համայնքի ճանաչված ,հիշատակության արժանի մարդիկ իրենց տեղը գտան թերթի էջերում:Բայց մինչ այդ… սկսենք հենց սկզբից.

«Հեյֆեր»  կազմակերպությունը ի դեմս տնօրեն ՝Անահիտ Ղազանչյանի ,իր գործունեությունը Խոր Վիրապ համայնքում սկսեց 2001թ-ից:Ծրագիրը սկզբում գյուղատնտեսական էր:Ընտրվեցին սոցիալապես անապահով ընտանիքներ ,որոնց տրամադրվեցին երինջներ՝սնունդ և եկամուտ ապահովելով այդ ընտանիքների համար :Այնուհետև ,քանի որ հայ  ժողովուրդը  միշտ ստեղծող ,արարող ժողովուրդ է ,միայն սնունդ ու եկամուտ ապահովելը գերխնդիր չդարձավ մեր համար:Առանց հոգևոր արժեքների  մարդկային ի՞նչ գոյության մասին է խոսքը:Եվ ահա «Հեյֆեր»կազմակերպության շնորհիվ  գյուղում իր գործունեությունը սկսեց «Այո»մանկապատանեկան զարգացման ծրագիրը իր վեց ոլորտներով: Այն կրթական,դաստիարակչական ,զարգացնող,փոխհամագործակցության ,հաղորդակցության և շփման  մյուս համայնքների երեխաների հետ ,ճանաչողական ,ընկերական ,փորձի փոխանակման ,համագործակցության հնարավորություն  տվեց սաներին:ՈՒնեցանք լրագրողական գործին տիրապետող սաներ,տեղեկացված համայնք ,աշակերտական ամսաթերթ,կրթված ու զարգացած վաղվա սերունդ,որը կրթվեց «Այո» ծրագրով ,նոր դասամեթոդներով ,ինտերակտիվ խաղերով ՝ինքնուրույն մտածող  ու տրամաբանող,բնությունը ճանաչող ու պահպանող,իր իրավունքները պաշտպանող ,բայց և պարտականությունները չմոռացող ,առողջ ապրելակերպի  սեփական առողջության և հիգիենայի  մասին գիտելիքներ ձեռք  բերած  սաներ,սնունդ և եկամուտ ապահովող  գյուղատնտեսներ :«Հեյֆերը» իր 12 անկյունաքարերը ամուր –ամուր մխրճել է  Խոր Վիրապ համայնքում և իրականցնում է  իր  առաքելությունը ՝Գյուղի ապագան կերտում է կրթված երիտասարդը:Մենք քայլում ենք  գյուղի դեպի մեծ կյանք տանող «Հեյֆերի» 12 անկյունաքարերի  գունային խճանկար կազմած արահետով ,գնալով դեպի առաջ ,դեպի արևը ( գիտելիքի ,կրթության ,բարեկեցիկ կյանքի) ՝հավատարիմ մնալով իր առաքելությանը ՝ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԵՏ ՝ՎԵՐՋ ՏԱԼՈՒ ՍՈՎԻՆ ՈՒ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆԸ Ի ԲԱՐՕՐՈՒԹՅՈՒՆ ԱՄԲՈՂՋ ՄՈԼՈՐԱԿԻ : Այժմ «Սիս»ակումբի շատ շրջանավարտներ Երևանի տարբեր ԲՈՒՀ-երում իրենց ստացած գիտելիքները խորացնում ,մասնագիտություն են ձեռք բերում  ՝որպես վաղվա համար գյուղին պիտանի ,մտածող,մասնագետ երիտասարդներ ,որոնց ձեռքերով կկերտվի  վաղվա գյուղի  բարեկեցիկ ապագան: