Իմ փոքրիկ բիզնեսը

Անցկացվեց բիզնես ուսուցում և ուղղվածություն ոլորտի բիզնես պլաններ ներկայացրած երեխաների չորրորդ մոնիթորինգը, որը գնահատվեց բավարար: 10-ը երեխաներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր բիզնեսի տեսակը, երբ է ստացել 40.000 դրամաշնորհը Հեյֆեր Երևան Զարգացման սկզբունքներ ծրագրի կողմից, ինչ ընթացքում է, որքան եկամուտ է ակնկալում իր բիզնեսից: ՈՒսուցանող՝ Զ ․ և Ա․ Հարությունյանները զրուցեցին ծնողների, երեխաների, ուսուցիչների, գյուղատնտեսի և համայնքի գլխավոր անասնաբույժի հետ նոր բիզնես պլաններ ներկայացնելու և փոխանցվող դրամաշնորհը ստանալու համար: Ծնողները իրենց շնորհակալությունն հայտնեցին ծրագրին 11-15 տարեկան երեխաներին բիզնես գաղափարին, բիզնես պլանին և ռեսուրսների ճիշտ տեղաբաշխմանը, մոտիկից շուկայական հարաբերություններին ծանոթացնելու համար:

Զ․ Հարությունյան

Եվս մեկ նվաճում

Վերջերս «Արմօլիմպ»-ի հայտարարած ստեղծագործական մրցույթում, որին մասնակցում էին Երևանի և մարզերի բազմաթիվ աշակերտներ, Խոր Վիրապ համայնքի «Սիս» ակումբի լրագրողական խմբակի երեք սան գրավեցին մրցանակային տեղեր: Վարդուհի Հովհաննիսյանը՝ 2-րդ պատվավոր տեղը, Արման Աբրահամյանը՝  sis-blog.info բլոգով՝ 3-րդ պատվավոր տեղը, Աստղիկ Առաքելյանը ստացավ խրախուսական մրցանակ: Վարդուհի Հովհաննիսյանը ստանձնեց կայքի ադմիններից մեկի պաշտոնը, իսկ Արման Աբրահամյանը՝ համակարգողի աշխատանքը և ստացան համապատասխան մրցանակներ՝ գրենական պիտույքներով պայուսակներ և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կողմից ինտերնետին միանալու հնարավորությամ ֆլեշ մոդեմներ:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Նոյեմբերի 16-ին «Արմօլիմպի» խումբը համակարգող Անիի ղեկավարությամբ այցելեց Խոր Վիրապ համայնք: Դպրոցի մոտ նրանց դիմավորեցին «Սիս» ակումբի լրագրողական խմբի սաները, որոնք միջոցառում էին կազմակերպել «Ընթերցող որոնող թերթը» վերնագրով: Ջերմ միջավայր, շփում միմյանց հետ, փորձի փոխանակում, կարծիքների քննարկում: Հյուրերին ողջունեցին դպրոցի տնօրենն  ու «Սիս» ակումբի կազմակերպիչը: «Արմօլիմպը» հանդես էր գալիս նոր «Ինձ գրիչ տվեք» ծրագրով: Այցի նպատակն էր տեղեկացնել նոր ծրագրի մասին և լավագույններին ընդգրկել դասընթացներում: Հյուրերը եղան դպրոցի «Հեյֆերի սենյակում», ծանոթացան երեխաների աշխատանքներին, լրագրողական խմբակի սաների հետ եղան բարձր դասարաններում և ներկայացրեցին ծրագիրը: Համագործակցությունը շարունակվում է․․․

Իհարկե  չմոռանանք  «Հեյֆեր»կազմակերպության  ի դեմս ՝տնօրեն ՝ԱՂազանչյանի  և լրագրողական գործ ոլորտի փորձագետ Լուսինե Հայրապետյանի ներդրումը «Արմօլիմպ»-ի հաղթանակներում: Իսկապես ակումբներն  արդեն կայացած են, դա են վկայում ձեռք բերած հաջողությունները: ՈՒզում  եմ մեջ  բերել մի իմաստուն միտք․ «Ոչ մի լավ աշխատանք առանց դափնիների չի մնա» և սա ուզում եմ ուղղել «Հեյֆեր» կազմակերպությանը, որի շնորհիվ ու ջանքերով ստեղծվեց  «Սիս» ակումբը և այսօր նորանոր հաջողություններ է ձեռք բերում: